National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.03.2024
Առաջարկվում է ավիացիոն ոլորտում մատուցվող մի շարք ծառայությունների համար սահմանել պետական տուրք
1 / 7

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` զեկուցողը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:

«Նախաձեռնությամբ ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով` հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել. «Ըստ կանխատեսումների` նշված տուրքերի սահմանման դեպքում պետական բյուջե եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով»:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը, կոմիտեում որակավորված մասնագետների ներգրավմանը, օդի տուրքի կիրառմանը եւ այլն:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքներով նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am